Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
03 / Մարտ / 2022 : 17-44

Պուտինը շնորհավորել է Խաչատուրյանին Հայաստանի նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական հեռագիր է հղել Վահագն Խաչատուրյանին՝ Հայաստանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը` գրում է «ՏԱՍՍ»-ը։

«Վստահ եմ, որ ձեր գործունեությունը այս բարձր պաշտոնում կնպաստի ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացմանը և եվրասիական փոխշահավետ ինտեգրացիոն գործընթացների խթանմանը` ի շահ մեր եղբայրական ժողովուրդների, ի շահ տարածաշրջանային անվտանգության և կայունության ամրապնդման»։

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 18946անգամ
Վերջին լուրեր