Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
04 / Մարտ / 2022 : 09-27

Զելենսկին դիմել է Պուտինին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին կոչ է արել նստել բանակցությունների սեղանի շուրջ։ Այս մասին հայտնում է ուկրաինական Ունիան-ը․

«Ի՞նչ եք ուզում մեզանից, թողեք մեր հողը։ Եթե հիմա չեք ուզում հեռանալ, նստեք ինձ հետ բանակցությունների սեղանի շուրջ։

Ես ազատ եմ։ Ես նորմալ մարդ եմ, նստեք ինձ հետ, խոսեք։ Միայն թե ոչ 30 մետր հեռավորությամբ, ինչպես Մակրոնի, Շոլցի դեպքում, չէ որ ես հարեւան եմ:

Ես չեմ կծում։ Ես նորմալ տղամարդ եմ, նստիր ինձ հետ, խոսիր։ Ինչի՞ց եք վախենում, մենք ոչ մեկին չենք սպառնում, մենք ահաբեկիչ չենք, մենք չենք գրավում բանկերը և չենք գրավում ուրիշների հողերը», - ասել է Զելենսկին։

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 34431անգամ
Վերջին լուրեր