Աշխարհում կորոնավիրուսից մահացել է 55 լրագրող
Աշխարհի 23 երկրներում 55 լրագրող դարձել է կորոնավիրուսային համաճարակի զոհ, հայտնում է «Ռիա Նովոստի»-ն՝ հղում տալով «Press Emblem Campaign» անկախ կազմակերպությանը, որը զբաղվում է լրատվամիջոցների աշխատողների անվտանգության ապահովմամբ:
COVID-19- ի հետևանքով լրագրողների մահվան մասին զեկույցը նվիրված է մամուլի ազատության համաշխարհային օրվան:
«Լրագրողների անվտանգությունն այս ճգնաժամի պայմաններում առանձնահատուկ ռիսկի է ենթարկվում, քանի որ նրանք պետք է շարունակեն տեղեկատվություն տրամադրել դեպքի վայրից՝ հարցազրույց անցկացնելով բժիշկների, բուժքույրերի և հիվանդների հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ: