Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
04 / Մարտ / 2022 : 12-30

Զելենսկու դեմ երեք մահափորձ է եղել

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու դեմ մահափորձ է եղել առնվազն երեք անգամ, գրում է բրիտանական The Times թերթը։

Լրագրողների տվյալներով՝ ուկրաինացի առաջնորդին սպանելու համար ուղարկվել են երկու տարբեր խմբեր՝ «Վագներ» խմբավորման վարձկաններ և չեչենական հատուկ ջոկատայիններ։ Ամեն անգամ մահափորձերը խափանվել են Ուկրաինայի հետ պատերազմի դեմ հանդես եկող ռուսական ԱԴԾ-ի շնորհիվ, գրում է թերթը։

«Վագների» վարձկանները Կիևում բազմաթիվ զոհեր են ունեցել իրենց շարքերում և մտահոգվել են, թե որքան ճշգրիտ են ուկրաինացիները կանխատեսել իրենց գործողությունները: Խմբին մոտ կանգնած աղբյուրը հայտնել է, որ Զելենսկու անվտանգության ծառայության տեղեկացվածությունը նրանց համար դարձել է «սարսափելի»:

Շաբաթ օրը Կիևի մատույցներում ևս մեկ մահափորձ է կանխվել, որը պետք է իրագործեին չեչեն վարձկանները։ Նրանք ոչնչացվել են, գրում է պարբերականը։

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 30592անգամ
Վերջին լուրեր