Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
04 / Մարտ / 2022 : 15-17

Զապորոժիեի ատոմակայանում բռնկված հրդեհը ուկրաինական կողմի հրեշավոր սադրանքի հետևանք է․ ՌԴ ՊՆ (տեսանյութ)

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է,որ Զապորոժիեի ատոմակայանում բռնկված հրդեհը ուկրաինական կողմի հրեշավոր սադրանքի արդյունք է, ուկրաինացի հետախույզները ռուսական զորքերի հետ փոխհրաձգությունից հետո իրենք են այրել շենքը։

ՌԴ ՊՆ ներկայացուցիչը նաև պնդել է, որ ատոմակայանն ամբողջությամբ գտնվում է ռուսական ուժերի վերահսկողության տակ, ինչպես նաև ամբողջ Էներգոդար քաղաքը, որտեղ գտնվում է ԱԷԿ-ը:

Տեսանյութը՝ ստորև


Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուկրաինայի Էներգոդար քաղաքի Զապորոժիե ԱԷԿ-ի ուսումնական շենքում հրդեհ է բռնկվել: Ըստ ուկրաինական կողմի պնդումների՝ պատճառը հրթիռային հարվածներն են ռուսական ուժերի կողմից էլեկտրոկայանի ուղղությամբ:

Մինչ այդ Ուկրաինայի լրատվամիջոցները հայտնել էին, որ մարտի 4-ի ուշ գիշերը ռուսական ուժերը մտել են Զապորոժիեի ատոմակայանի առաջին էներգաբլոկ։

Այս էներգաբլոկը ցանցին միացել է մեկ շաբաթ առաջ, իսկ մի քանի օր առաջ՝ անցել պլանային վերանորոգման վիճակի։

Ավելի վաղ Զապորոժիեի ատոմակայանի ներկայացուցիչը տեսաուղերձ էր տեսագրել, որում հայտարարել էր, որ Ռուսաստանը կրակում է ատոմակայանի ուղղությամբ: Այս հայտարարությունից քիչ անց հայտնի դարձավ, որ այրվում է Զապորոժիեի ԱԷԿ-ը։

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 47106անգամ
Վերջին լուրեր