04 / Մարտ / 2022 : 16-53

Առաջին անգամ Հայաստանում օդանավ է անվանակոչվել հայ զինվորի անունով (լուսանկարներ)

Armenia Airways ավիաընկերությունն իր ինքնաթիռներից մեկը՝ EK-73730 գրանցման համարով «Boeing 737-300»-ը, անվանակոչվել է 44-օրյա պատերազմում զոհված շարքային Գրիգոր Ղազարյանի անունով: Այս մասին Yelaket.am-ը տեղեկացավ «Զվարթոց» միջազգային օդանավակայանից։

Լուսանկարները՝ Hetq- ի


Նշենք, որ ավելի վաղ այս մասին տեղեկացրել է նաև Արմենիա Էյրվեյզ ավիաընկերությունը իր ֆեյսբուքյան էջում նշելով, որ Արմենիա Էյրվեյզ ավիաընկերության օդանավերից մեկն անվանակոչվել է 44-օրյա պատերազմում զոհված շարքային Գրիգոր Ղազարյանի անունով։


«Գրիգը, ով ազգային մշակույթի կրողն ու քարոզիչներից մեկն էր, ձիասպորտի մեծ սիրահար էր, ինչպես նաև սկաուտական շարժման ակտիվ մասնակից։ Նրա համակարգչում գտնվեցին բազմաթիվ ազգային ոճով նկարներ, հայ ազգաատամարտիկներին նվիրված նյութեր և որ ամենակարևորն է, այս երկտողը.

«Բոլոր սիրո դրսևորումները, որոնց մենք կարող ենք հանդիպել մեր կյանքում, միայն հայրենիքն է, որ կարող է ներառել իր մեջ »,- ասվում է գրառման մեջ։


Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Ստորև ներկայացվող լուսանկարների շարքը Armenia Airways ավիաընկեւթյան ֆեյսբուքյան էջից։
Դիտվել է 135271անգամ
Վերջին լուրեր