05 / Մարտ / 2022 : 08-48

Ավտովթարի հետեւանքով մահացել է լրագրող Անահիտ Դանիելյանը

Երեկ տեղի ունեցած ավտովթարի հետևանքով մահացել է լրագրող Անահիտ Դանիելյանը։ Yelaket.am-ը այս մասին տեղեկացավ Արցախի Պետական Համալսարանի տարածած ցավակցական հաղորդագրությունից, որտեղ ասվում է․

«Ցավով տեղեկացանք, որ այսօր տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է լրագրող Անահիտ Դանիելյանը։

Ա. Դանիելյանը 2018 թվականից ոչ ֆորմալ կրթական ծրագրով մեդիադասընթացներ էր անցկացնում ԱրՊՀ «Լրագրություն» կրթական ծրագրի ուսանողների համար։ Մեծ է նրա ներդրումը վերջին տարիներին ԱրՊՀ-ում «Լրագրություն» կրթական ծրագրով սովորող ուսանողների մասնագիտական կայացման գործում։


Նա իր մարդկային որակների, մասնագիտական կարողությունների ու լրագրողական մեծ փորձի շնորհիվ վայելում էր ուսանողների և գործընկերների սերն ու հարգանքը։

ԱրՊՀ պրոֆեսորադասախոսական կազմն ու ուսանողությունը ցավակցում են Անահիտ Դանիելյանի հարազատներին ու մտերիմներին և կիսում կորստյան ծանր վիշտը։ Ա. Դանիելյանի հիշատակը միշտ վառ կմնա նրան ճանաչողների սրտերում»։

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 38388անգամ
Վերջին լուրեր