Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
05 / Մարտ / 2022 : 11-40

ՆԱՏՕ-ն այսօր կանաչ լույս տվեց ուկրաինական քաղաքների և գյուղերի հետագա ռմբակոծմանը․ Զելինսկի

Ուկրաինայի երկինքը փակելուց հրաժարվելով` ՆԱՏՕ-ի ղեկավարությունը ուկրաինական քաղաքների ու գյուղերի ռմբակոծման համար կանաչ լույս է վառել:

Այս մասին իր տեսաուղերձում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Մի՞թե այսպիսի ՆԱՏՕ էինք մենք ուզում: Մի՞թե այսպիսի Դաշինք էիք կառուցում։ Դաշինքի ղեկավարությունն այսօր կանաչ լույս տվեց ուկրաինական քաղաքների և գյուղերի հետագա ռմբակոծմանը՝ հրաժարվելով ոչ թռիչքային գոտու սահմանումից։ Դուք կարող էիք երկինքը փակել, բայց… Ես չգիտեմ` դուք ո՛ւմ կարող եք պաշտպանել, ունակ եք արդյոք պաշտպանելու ձեր` դաշինքի անդամ երկրները: Դուք չեք կարող մեզ գնել վառելիքի լիտրերով, որ կտրվեն մեր ընդհանուր Եվրոպայի, ընդհանուր ապագայի ու ազատության համար հեղված արյան լիտրերի դիմաց»,- ասել է նա:

Զելենսկին նշել է, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրների ԱԳՆ ղեկավարների` Բրյուսելում տեղի ունեցած հանդիպումը Զելենսկին թույլ ու շփոթված է անվանել։

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 29299անգամ
Վերջին լուրեր