Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
05 / Մարտ / 2022 : 12-45

Կիևի շուրջ իրավիճակը լարված է, բնակիչներին կոչ է արվել

Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում օդային տագնապ է հայտարարվել: Կիևի քաղաքային պետական վարչությունը հորդորել է բոլոր բնակիչներին շտապ տեղափոխվել ապաստարաններ: «Ուկրինֆորմ»-ը տեղեկացնում է, որ Կիևի ռազմական վարչակազմի ղեկավար Նիկոլայ Ժիրնովը հայտնել է, որ Կիևի շուրջ իրավիճակը շարունակում է լարված մնալ:

«Կիևի շուրջ իրավիճակն այսօր շատ լարված է, մենք անում ենք բոլոր անհրաժեշտ գործողություները պաշտպանության համար: Այն սիրտն է մեր երկրի, մշակույթի, պատմության, մեր պետականության կենտրոնն է: Այն սուրբ վայր է յուրաքանչյուր ուկրաինացու համար: Մինչ օրս մայրաքաղաքի մուտքերը հաստատակամորեն պաշտպանում են Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումները»,-ասել է Նիկոլայ Ժիրնովը:

Նա տեղեկացրել է, որ ենթակառուցվածքների հետ կապված նախապատրաստական ծավալուն աշխատանք է տարվել ՝ ճանապարհների արգելապատնեշներ, հենակետեր, օբյեկտների ականապատում: Նա վստահություն է հայտնել, որ հակառակորդին չի հաջողի մտնել քաղաք:


Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 33171անգամ
Վերջին լուրեր