05 / Մարտ / 2022 : 16-13
Ռուսաստանում Ֆեյսբուքն ու Twitter-ն արգելափակվեց

«Ռոսկոմնադզորը» որոշում է կայացրել արգելափակել Ռուսաստանում Facebook սոցիալական ցանցի հասանելիությունը: Այս մասին մարտի 4-ին հայտնել Է գերատեսչությունը:
«Ձեռնարկվել են պատասխան միջոցառումներ՝ ռուսական ԶԼՄ-ների հասանելիությունը սահմանափակելու համար: 2022 թվականի մարտի 4-ին որոշում է կայացվել արգելափակել Facebook-ի հասանելիությունը (պատկանում է Meta Platforms, Inc ընկերությանը) Ռուսաստանի Դաշնության տարածքում», - ասված Է հայտարարության մեջ:
Օտարերկրյա ԶԼՄ-ներին պատկանող մի շարք լրատվական ռեսուրսներ, ինչպես նաեւ նրանց նախագծերը, ՌԴ-ում արգելափակել են Ուկրաինայի տարածքում տեղի ունեցող իրադարձությունների մասին ֆեյքեր տարածելու պատճառով: Այդ մասին, մարտի 4-ին «Ինտերֆաքս» գործակալությանը հաղորդել են «Ռոսկոմնադզոր»-ում:
«Գլխավոր դատախազության պահանջի հիման վրա «Ռոսկոմնադզոր»-ը սահմանափակել Է մուտքի հնարավորությունը մի շարք լրատվական ռեսուրսներ, որոնք պատկանում են օտարերկրյա ԶԼՄ-ներին, այդ թվում՝ Ռուսաստանում ճանաչվում են օտարերկրյա գործակալներ:

Մասնավորապես, արգելափակվել են «Ամերիկայի ձայն» (ՌԴ արդարադատության նախարարության կողմից մտցվել Է ԶԼՄ-արտասահմանյան գործակալների ռեեստրի մեջ), BBC, Deutsche Welle, Meduza (ՌԴ արդարադատության նախարարության կողմից մտցվել Է ԶԼՄ-արտասահմանյան գործակալների ռեեստրի մեջ), Ռադիո Ազատ Եվրոպա/Ռադիո Ազատություն» (ՌԴ արդարադատության նախարարության կողմից մտցվել Է ԶԼՄ-արտասահմանյան գործակալների ռեեստրի մեջ) հրատարակությունների կայքերը եւ նրանց նախագծերը, ինչպես նաեւ մի շարք այլ լրատվական ռեսուրսներ»,-հաղորդել են «Ռոսկոմնադզոր»-ում՝ ի պատասխան գործակալության հարցման:
Գերատեսչությունում պարզաբանել են, որ Ռուսաստանի տարածքում նշված լրատվական ռեսուրսներ մուտքի հնարավորությունը սահմանափակելու համար հիմք Է դարձել սիստեմատիկ հիման վրա ստահոդ տեղեկատվության նպատակաուղղված տարածումը «Ուկրաինայի տարածքում հատուկ ռազմական գործողության Էության, դրա ձեւի, մարտական գործողություններ (գրոհները խաղաղ բնակչության վրա, հարվածները քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտների ուղղությամբ) վարելու միջոցների, ՌԴ զինված ուժերի քանակական կորուստների եւ խաղաղ բնակչության շրջանում զոհերի մասին»: Ավելի վաղ հսկիչ գերատեսչության այդ նույն պահանջի հիման վրա «Ռոսկոմնադզոր»-ն արգելափակել Է մի շարք ռուսաստանյան հրատարակություններ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Նշենք, որ քիչ առաջ հայտնի դարձավ, որ «Ռոսկոմնադզոր»-ն արգելափակում է նաև Twitter-ը։
Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է
16385անգամ
Դիտեք նաև
31 / Հունվար / 2020
Հաջորդ տարի մենք կշարունակենք համատեղ աշխատանքը. Պուտնիը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ գալիք Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է.
31 / Հունվար / 2020
Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ
Ռուսաստանի դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Այս մասին հայտնում է Интерфакс -ը:
31 / Հունվար / 2020
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին
Վաչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Անդրբայկալյան երկրամասում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ։
09 / Ապրիլ / 2020
Ռուսաստանում կորոնավիրուսից ապաքինվածների արյունը կփոխներարկեն ախտահարվածներին
Ռուսաստանում անցկացվել է կորոնավիրուսից ապաքինվածների արյան հանձնում՝ այն կորոնավիրուսով հիվանդներին փոխներարկելու նպատակով: Վարակի բուժման նոր մեթոդի մասին պատմել է Մոսկվայի քաղաքապետի սոցիալական...
09 / Ապրիլ / 2020
Ռուսաստանն առաջարկում է հետաձգել առցանց խանութներից ԵԱՏՄ երկրներ առանց մաքսատուրքերի ներմուծման...
Արտասահմանյան առցանց խանութներից Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներ ապրանքների առանց մաքսատուրքերի ներմուծման շեմի իջեցման հարցի քննարկումը կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակի...
11 / Ապրիլ / 2020
ՌԴ-ից Հայաստան առաջիկա թռիչքին սպասող քաղաքացիների համալրված ցուցակն է հրապարակվել
Ի հավելումն հրապարակված նախորդ ցուցակի՝ Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը ներկայացնում է Դոմոդեդովո օդանավակայանում գտնվող և դեսպանության կողմից հյուրանոցներ...
09 / Ապրիլ / 2020
Կարևոր տեղեկություն ՀՀ քաղաքացիների համար, ովքեր Ռուսաստանում կորցրել են աշխատանքն ու հայտնվել...
Հայտնում ենք, որ դեսպանությունը շարունակ ջանքեր է գործադրում հնարավոր աջակցություն ցուցաբերելու այն ՀՀ քաղաքացիներին, ովքեր արտագնա աշխատանքի նպատակով ժամանել էին Ռուսաստան և ստեղծված իրավիճակի...
09 / Ապրիլ / 2020
Դեսպանատունը հրապարակել է դեպի Հայաստան թռիչքի համար սպասողների համալրված ցուցակը
ՌԴ–ում ՀՀ դեսպանատունն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Դոմոդեդովո օդանավակայանում գտնվող և դեսպանության կողմից հյուրանոցներ տեղափոխված, դեպի Հայաստան հնարավոր առաջիկա թռիչքին սպասող...