Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
05 / Մարտ / 2022 : 16-27

Ձերբակալության ժամանակ սպանվել է ուկրաինական կողմի բանակցողներից մեկը․ նա կասկածում էր դավաճանության մեջ

Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավոր Ալեքսանդր Դուբինսկին հայտարարել է, որ Ուկրաինայի անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից սպանվել է Ռուսաստանի հետ բանակցությունների առաջին փուլում Ուկրաինայի կողմից բանակցող պատվիրակներից Դենիս Կիրեևը։ Կիրեևը սպանվելու է ձերբակալվելու ժամանակ։

Տեղեկությունը պաշտոնապես չի հաստատվում, սակայն այդպիսի հայտարարությամբ հանդես է եկել ինչպես Դուբինսկին՝ Տելեգրամի իր ալիքում, այնպես էլ ուկրարինական «Обозреватель» պարբերականը։



«Գոմելյան առաջին պատվիրակության անդամ, Ուկրաինայի ներկայացուցիչ Դենիս Կիրեևը սպանվել է Ուկրաինայի անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից՝ ձերբակալության ժամանակ։ Նա կասկածվում էր պետական դավաճանության մեջ։ Կիրեևը Կլյուևների (Անդրեյ Կլյուևը 2012-14 թթ․ Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի նախագահն էր-խմբ․) մարդն էր։ Մեծ ցանկություն կա նախագահի աշխատակազմից պարզելու, թե ինչպե՞ս էր նա հայտնվել Ուկրաինայի բանակցային պատվիրակության կազմում»,- գրել է Գերագույն Ռադայի պատգամավոր Ալեքսանդր Դուբինսկին։

«Обозреватель» պարբերականը, հղում անելով սեփական աղբյուրին, համանման տեղեկություն է հրապարակել՝ կրկնելով, որ Կիրեևը կասկածվում էր պետական դավաճանության մեջ։

Տեղեկությունը ուկրաինական իշխանությունների կողմից առայժմ պաշտոնապես չի հաստատվել։


Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Դիտվել է 85473անգամ
Վերջին լուրեր