Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
05 / Մարտ / 2022 : 16-44

Ուկրաինան անընդհատ պատրվակներ է հորինում Ռուսաստանի հետ բանակցությունները հետաձգելու համար․ Լավրով

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների հեռանկարների հետ կապված իրավիճակը տարօրինակ է թվում, քանի որ ուկրաինական կողմն անընդհատ պատրվակներով է հանդես գալիս հաջորդ հանդիպումը հետաձգելու համար։ Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

«Առայժմ սպասում ենք ուկրաինական կողմից գոնե որոշակի տեղեկատվության: Ինչպես բանակցությունների առաջին երկու փուլերը, իրավիճակը բավականին տարօրինակ է թվում»,- ասել է ԱԳ նախարարը:

Նա ընդգծել է, որ այս պահին Մոսկվան Կիևից չի ստացել բանակցությունների երրորդ փուլի ժամկետների մասին տեղեկություն: «Մենք դեռ երեկ երեկոյան էինք պատրաստ հայտարարել հանդիպման մասին: Եվ սա հայտնի էր մեր ուկրաինացի գործընկերներին»,- հիշեցրել է արտգործնախարարը։

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Դիտվել է 7065անգամ
Վերջին լուրեր