Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
07 / Մարտ / 2022 : 10-27

ՄԱՐՏԻ 7-Ի ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ


ԽՈՅԵՐ

Այսօր դուք ձեզ տխուր եւ միայնակ կզգաք՝ անգամ ձեր սիրելիի ներկայությամբ, սակայն նրա ներկայությունը կարող է ձեզ օգնել հաղթահարել ձեր սրտի կսկիծը:

ՑԼԵՐ

Այսօր ձեր սիրելիին հեշտ չի լինի պատասխանել այն բոլոր բարդ հարցերին, որոնք դուք կտաք նրան, սակայն նա ամեն բան կանի, որպեսզի բավարարի ձեր հետաքրքրասիրությունը:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր հեշտ չի լինի ձեզ գրավել սիրելիի ուշադրությունը ձեր հանդեպ: Նա կգտնի ուշադրության այլ գրավիչ օբյեկտներ՝ անկախ նրանից, թե դուք ինչպես կպայքարեք դրա դեմ:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Դուք փորձում եք չտեսնելու տալ ձեր խնդիրները եւ փուսափել դրանցից, արդյունքում՝ ամբողջ պատասխանատվության բեռն ընկնում է ձեր սիրելիի ուսերին: Դուք համոզվա՞ծ եք, որ նա միայնակ կկարողանա տանել այն:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Անգամ եթե դուք սիրելիի հետ միասին եք շատ երկար ժամանակ, դա ամենեւին էլ չի նշանակում, թե նրան հմայելու կարիք չկա: Պետք է հիշել այդ մասին եւ գործի անցնել:

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր փորձեք սիրելիի հետ վերադառնալ ձեր մանկություն: Աղջիկները կարող են երկու պոչ կապել, իսկ տղաները՝ փուչիկներ գնել եւ ձեռք-ձեռքի տված՝ գնալ մանկական անմեղ ուրախություններ փնտրելու:


ԿՇԵՌՔՆԵՐ

Եթե այսօր ծրագրել եք ընտանիքի անդամների հետ որեւէ տեղ գնալ, ապա չի ստացվի: Անսպասելի իրադարձությունները կարող են փոխել ձեր ծրագրերը:

ԿԱՐԻճՆԵՐ

Այսօր կտարվեք ձեր նախասիրություններով այնքան, որ կմոռանաք անգամ մտածել սիրելիի մասին, ինչը նրա համար շատ տհաճ կլինի: Նա անգամ հեռուն գնացող հետեւություններ կանի, որոնց դեմ պայքարելը դժվար կլինի շատ:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր հարկ է ուշադրություն դարձնել հակառակ սեռի այն ներկայացուցչի վրա, ում անունը ձեզ հոգեհարազատ է: Հենց նա ձեր կյանքում նշանակալից դեր կխաղա ինչպես այսօր, այնպես էլ՝ հետագայում:

ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ

Այսօր ձեր սիրելիին շատ անհրաժեշտ կլինեն ձեր հոգատարությունն ու աջակցությունն առ այն, որ դուք մշտապես նրա կողքին կլինեք՝ ինչ էլ որ պատահի:

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր ձեր սիրելին կցանկանա վերլուծել միասին անցկացրած տոնը եւ այն, թե դրա ընթացքում դուք ինչ եք որոշել եւ արել: Մի խանգարեք նրան, քանի որ դա կարող է օգուտ բերել ձեզ եւ ձեր միությանը:

ՁԿՆԵՐ

Այսօր դուք կրկին ստիպված կլինեք վերհիշել, թե ինչով է ընկերությունը տարբերվում սիրուց եւ ինչու չի կարելի մեկը մյուսի հետ խառնել, իսկ միգուցե կարելի՞ է…

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Դիտվել է 27346անգամ
Վերջին լուրեր