07 / Մարտ / 2022 : 11-54

Հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ադրբեջանական զինուժի կողմից․Արցախի ՊԲ

Մարտի 7-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից տարածված հաղորդագրությունն առ այն, թե իբր ՊԲ ստորաբաժանումները կրակ են բացել արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի ողղությամբ կեղծ է և ոչ մի առնչություն չունի իրականության հետ: Yelaket.am-ը այս մասին տեղեկացավ ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

Իրականում նշված ուղղություններում վերջին օրերի ընթացքում հրադադարի պահպանման ռեժիմը պարբերաբար խախտվել է ադրբեջանական զինուժի կողմից, որի վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը:

Ադրբեջանական կողմից նշված խախտումների արդյունքում ՊԲ-ի ստորաբաժանումները կորուստներ չեն կրել:

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Դիտվել է 65112անգամ
Վերջին լուրեր