Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
07 / Մարտ / 2022 : 14-16

Ուկրաինացի ազգայնականները Մարիուպոլում սպանել և վիրավորել են քաղաքացիների. ՌԴ ՊՆ

Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության զորքերի խմբավորումը, շարունակելով հարձակողական գործողությունները, իր վերահսկողության տակ է վերցրել Սմոլյանինովո, Վոևոդովկա, Կրեմեննայա, Կուդրյաշովկա, Բորովենկի, Պուրդովկա, Զամուլովկա քաղաքները։ Առաջխաղացումը 6 կիլոմետր է։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։

Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումները վերահսկողություն են հաստատել Ազովի, Նովոտատարովկայի և Միրնոեի վրա։

Դոնեցկի Հանրապետության ժողովրդական միլիցիայի ստորաբաժանումները հարձակողական գործողություններ են իրականացրել Մարիուպոլում։

Երեկ՝ Մոսկվայի ժամանակով մոտ 17:00-ին, Մարիուպոլի Պոբեդի պողոտայում ԿԺԴՀ-ի զինծառայողները բախվել են Ուկրաինայի զինված ազգայնականների ստորաբաժանման հետ։

Ավելի քան 150 խաղաղ բնակիչ, որպես կենդանի վահան, առաջ է անցել զինյալներից, որոնք թաքնվել են նրանց հետևում։

«Հայտնաբերելով ժողովրդական միլիցիայի անձնակազմը՝ ուկրաինացի ազգայնականները խաղաղ բնակիչների թիկունքից կրակ են բացել նրանց վրա։ Ուկրաինացի նացիստների կրակոցների արդյունքում՝ 4 խաղաղ բնակիչ է զոհվել, 5-ը՝ վիրավորվել»,֊հայտնել է Կոնաշենկովը։

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Տեսանյութըէ ստորև
Դիտվել է 15520անգամ
Վերջին լուրեր