Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
07 / Մարտ / 2022 : 17-37

Կառավարությունը կատարել է Պուտինի հրամանը՝ կազմել Ռուսաստանի նկատմամբ ոչ բարեկամական երկրների ցանկը․որոնք են դրանք

ՌԴ կառավարությունը հաստատել է այն օտարերկրյա պետությունների և տարածքների ցանկը, որոնք ոչ բարեկամական գործողություններ են իրականացնում Ռուսաստանի դեմ:

Ցուցակը ներառում էհետևյալ երկրները՝ Ավստրալիա, Մեծ Բրիտանիա, ԵՄ երկրներ, Իսլանդիա, Կանադա, Լիխտենշտեյն, Մոնակո, Նոր Զելանդիա, Նորվեգիա, Կորեա, Սան Մարինո, Սինգապուր, ԱՄՆ, Թայվան, Ուկրաինա, Մոնտենեգրո, Շվեյցարիա, Ճապոնիա:

Փաստաթղթի համաձայն՝ պետությունը, Ռուսաստանի քաղաքացիները և ընկերությունները, որոնք արտարժութային պարտավորություններ ունեն օտարերկրյա վարկատուների նկատմամբ ոչ բարեկամ երկրների ցանկից, կկարողանան դրանք վճարել ռուբլով։

Բացի այդ, ցուցակում ընդգրկված պետությունների քաղաքացիների և ընկերությունների հետ ռուսական ընկերությունների բոլոր գործարքները կհաստատվեն օտարերկրյա ներդրումների վերահսկողության կառավարական հանձնաժողովի կողմից։

Նման հանձնարարությունը կառավարությանը տվել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։


Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։


Դիտվել է 106314անգամ
Վերջին լուրեր