07 / Մարտ / 2022 : 19-55

Ադրբեջանական զինուժը 60 մմ տրամաչափի ականանետով թիրախավորել է Խրամորթ գյուղի գերեզմանոցը՝ արձակելով 2 ական

Ադրբեջանական զինուժը 60 մմ տրամաչափի ականանետով թիրախավորել է Խրամորթ գյուղի գերեզմանոցը
Արցախի ՊԲ-ից հայտնում են, որ ս.թ. մարտի 7֊ին ադրբեջանական կողմը 60 մմ տրամաչափի ականանետով թիրախավորել է Խրամորթ գյուղին հարակից գերեզմանոցը՝ արձակելով 2 ական։
«Հրադադարի խախտման հետևանքով տուժածներ չկան։
Միջադեպի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը»,- ասված է հաղորդագրության մեջ։



Հիշեցնենք, որ Արցախի ՊԲ-ն ավելի վաղ մեկ այլ հաղարդագրություն էր տարածել, որտեղ ասվում էր․ «Մարտի 7-ին ադրբեջանական զինուժը հերթական անգամ խախտել է հրադադրի պահպանման ռեժիմը Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի գերեզմանատան ուղղությամբ: Այս մասին հայտնում է ԱՀ ՊԲ-ն։ Միջադեպի արդյունքում հայկական կողմից տուժածներ չկան:Հրադադարի խախտման դեպքի վերաբերյալ հավելյալ տեղեկություններ կհաղորդենք ավելի ուշ»:
Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 70127անգամ
Վերջին լուրեր