08 / Մարտ / 2022 : 16-07
Պոզները` հայ կնոջ, հայ ընտանիքի մասին

Երբ նստեցինք սեղանի շուրջը, տանտիրոջ կինը չմիացավ մեզ։ Պառավը շարունակում էր պառկած մնալ` հայացքը հառած դեպի մեզ, իսկ ընտանիքի մայրը նստեց նրա մոտ և սկսեց հետևել, թե ինչպես ենք հյուրասիրվում։ Հենց դա ինձ վհատեցրեց ու զայրացրեց, և խոսեցի այդ մասին վարորդի հետ մեկ-երկու ժամից` այն բանից հետո, երբ հրաժեշտ տվեցինք ամբողջ ընտանիքին (ինչին ի պատասխան պառավը թեթևակի գլխով արեց, տանտիկինը տեղից չշարժվելով ժպտաց, իսկ երեխաները հերթով մոտեցան, ձեռքս սեղմելով հրաժեշտ տվեցին, ընտանիքի հայրն էլ արջի պես ողջագուրվեց)։
- Սա ինչ բան էր,- փրփրեցի ես,- ինչո՞ւ այդ դժբախտ կնոջը թույլ չտվին մեր սեղանին նստել։ Վերջապես մենք քսաներորդ դարի վերջին քառորդում ենք ապրում ու իբր՝ առաջադեմ երկրում։
Վարորդը գլուխը տարուբերեց և ասաց.
- Չես հասկանում, դու բան չես տեսնում։ Չնկատեցի՞ր։ Ամեն անգամ, երբ տերը ելնում էր տեղից, որ կենաց ասի, կանանց էր նայում, որ թույլտվություն ստանա։ Գլխի չընկա՞ր որ կի՛նը նրան թույլ տվեց գառը խորովածի համար մորթել։ Եթե երկու կանայք թույլ չտային, նա մեզ չէր թողնի տուն մտնել։ Այդ ձեր կանայք են նույն սեղանին նստում ձեզ հետ, բայց ոչինչ չեն որոշում, իսկ մերն այդպես չէ։ Մենք կնոջը լսում ենք, քանի որ նա է կյանքը, նա է սկիզբն ամենի։ Իսկ դու սեղան, հա սեղան...
Հերթական անգամ կուրացած սեփական մշակույթից, սեփական ավանդույթներից, ես մեծամտորեն վերաբերեցի այլ մշակույթին ու հետևության եկա, թե այս ժողովուրդը կանանց երկրորդ կարգի մարդ է համարում։ Մասնակիորեն, կարծում եմ, որ ես, այդուամենայնիվ ճիշտ էի, բայց ճիշտ էր և վարորդը, որ քմծիծաղում էր արտաքին «հավասարության» վրա, որից գոռոզանում ենք մենք` արևմուտքի քաղաքակրթության ներկայացուցիչներս։ Մի խոսքով, ես էլի մի դաս ստացա. «Մի դատիր, եթե նյութին անծանոթ ես...»։
Հատվածը՝ Վլադիմիր Պոզների` «Հրաժեշտ պատրանքներին» խորագիրը կրող ինքնակենսագրական գրքից
Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է
17722անգամ
Դիտեք նաև
31 / Հունվար / 2020
Հաջորդ տարի մենք կշարունակենք համատեղ աշխատանքը. Պուտնիը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ գալիք Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է.
31 / Հունվար / 2020
Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ
Ռուսաստանի դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Այս մասին հայտնում է Интерфакс -ը:
31 / Հունվար / 2020
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին
Վաչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Անդրբայկալյան երկրամասում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ։
09 / Ապրիլ / 2020
Ռուսաստանում կորոնավիրուսից ապաքինվածների արյունը կփոխներարկեն ախտահարվածներին
Ռուսաստանում անցկացվել է կորոնավիրուսից ապաքինվածների արյան հանձնում՝ այն կորոնավիրուսով հիվանդներին փոխներարկելու նպատակով: Վարակի բուժման նոր մեթոդի մասին պատմել է Մոսկվայի քաղաքապետի սոցիալական...
09 / Ապրիլ / 2020
Ռուսաստանն առաջարկում է հետաձգել առցանց խանութներից ԵԱՏՄ երկրներ առանց մաքսատուրքերի ներմուծման...
Արտասահմանյան առցանց խանութներից Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներ ապրանքների առանց մաքսատուրքերի ներմուծման շեմի իջեցման հարցի քննարկումը կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակի...
11 / Ապրիլ / 2020
ՌԴ-ից Հայաստան առաջիկա թռիչքին սպասող քաղաքացիների համալրված ցուցակն է հրապարակվել
Ի հավելումն հրապարակված նախորդ ցուցակի՝ Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը ներկայացնում է Դոմոդեդովո օդանավակայանում գտնվող և դեսպանության կողմից հյուրանոցներ...
09 / Ապրիլ / 2020
Կարևոր տեղեկություն ՀՀ քաղաքացիների համար, ովքեր Ռուսաստանում կորցրել են աշխատանքն ու հայտնվել...
Հայտնում ենք, որ դեսպանությունը շարունակ ջանքեր է գործադրում հնարավոր աջակցություն ցուցաբերելու այն ՀՀ քաղաքացիներին, ովքեր արտագնա աշխատանքի նպատակով ժամանել էին Ռուսաստան և ստեղծված իրավիճակի...
09 / Ապրիլ / 2020
Դեսպանատունը հրապարակել է դեպի Հայաստան թռիչքի համար սպասողների համալրված ցուցակը
ՌԴ–ում ՀՀ դեսպանատունն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Դոմոդեդովո օդանավակայանում գտնվող և դեսպանության կողմից հյուրանոցներ տեղափոխված, դեպի Հայաստան հնարավոր առաջիկա թռիչքին սպասող...