Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
09 / Մարտ / 2022 : 09-36

Եվրամիությունը չի հրաժարվի ռուսական նավթից և գազից

ԵՄ-ն չի արգելի Ռուսաստանից էներգակիրների ներկրումը, Al-Jazeera հեռուստաալիքին ասել է միջազգային հարցերով և անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։

Նա այս հայտարարությունն արել է այն բանից հետո, երբ Վաշինգտոնը հայտարարեց Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցների, այդ թվում՝ էներգառեսուրսների մատակարարման արգելքի մասին։

«Մենք չենք արգելի ռուսական էներգակիրների ներկրումը: Մենք չենք հետևում Բայդենին այս հարցում»,- ասել է Բորելը։

Նրա խոսքով՝ ԵՄ-ն մշտապես փնտրում է գազի այլընտրանքային աղբյուրներ:

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 12630անգամ
Վերջին լուրեր