05 / Մայիս / 2020 : 18-13

Մեկ անգամ ևս առաջարկում եմ 500 հազար ընտանիքներին ուղղակի ֆինանսական աջակցություն տրամադրել․ Էդմոն Մարուքյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Բնակվարձի խնդիր ունեցող քաղաքացիների մասին:

Շարունակաբար դիմումներ եմ ստանում ծանր սոցիալական կացության մեջ հայտնված քաղաքացիներից, որոնցից շատերը հայտնում են, որ բնակվում են վարձով և, համաճարակով ու արտակարգ դրությամբ ստեղծված իրադրության պայմաններում կորցնելով եկամտի աղբյուրը, չեն կարողանում վճարել վարձակալության գումարները։

Այս պայմաններում տրամաբանական է դիմել կառավարությանը՝ առաջարկելով նոր սոցիալական ծրագիր, որով աջակցություն կտրվի վարձակալված բնակարաններում բնակվող քաղաքացիներին կամ վարձատուներին՝ որպես բնակվարձի հատուցում, որպեսզի վերջիններս վարձակալներին չվտարեն։ Ի վերջո, վարձատուի եկամտի միակ աղբյուրն էլ կարող է լինել այդ բնակվարձը։

Սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ կառավարությունն այս անգամ էլ կարող է վարձով բնակվող քաղաքացիներին նույնականացնելու խնդիր ունենալ, մեկ անգամ ևս առաջարկում եմ 500 հազար ընտանիքներին ուղղակի ֆինանսական աջակցություն տրամադրել, քանի որ այսպիսի ծրագրի իրականացման դեպքում վարչարարությունը մինիմալ է ու համեմատաբար ավելի պարզ։

Դե իսկ նրանում, որ անհրաժեշտ գումարն առկա է, կարծում եմ՝ արդեն ոչ ոք չի կասկածում»:

Դիտվել է 14746անգամ
Վերջին լուրեր