Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
09 / Մարտ / 2022 : 16-58

Թուրքիան Ուկրաինա է ուղարկել սիրիացի գրոհայիններին, որոնք ԼՂ–ում էին մնացել 44-օրյա պատերազմից հետո

Զինյալները պատերազմում են ուկրաինական իշխանությունների ստեղծած օտարերկրյա լեգեոնի կազմում։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է սիրիական ընդդիմության աղբյուրը:

«Թուրքիան Սիրիայից ավելի քան 2 հազար գրոհային էր ուղարկել Լեռնային Ղարաբաղ ՝ մասնակցելու Հայաստանի դեմ 2020 թվականին ռազմական գործողություններին, և այդ գրոհայինների մեծ մասը ռազմական գործողությունների ավարտից հետո մնացել էր այնտեղ։ Թուրքիան գրոհայիններին Ղարաբաղից ուղարկել է Ուկրաինա՝ ուկրաինական բանակի կողմից հակամարտությանը մասնակցելու համար»,– ասել է աղբյուրը։

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 33206անգամ
Վերջին լուրեր