Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
10 / Մարտ / 2022 : 09-58

Զելենսկին հայտարարել է փոխզիջումների գնալու պատրաստակամության մասին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է ռուսական կողմի հետ բանակցությունների ընթացքում որոշակի փոխզիջումների գնալ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

Հարցին, թե պատրաստ է արդյոք Ղրիմը ճանաչել որպես Ռուսաստանի մաս, իսկ Դոնբասի հանրապետությունները՝ որպես անկախ պետություններ, Զելենսկին պատասխանել է.

«Հարցն այն չէ, թե ես ինչ կարող եմ անել: Ցանկացած երկխոսության ժամանակ իմ նպատակը Ռուսաստանի հետ պատերազմի ավարտն է»։


Դրա համար, ուկրաինացի առաջնորդի խոսքով, ինքը պատրաստ է «որոշակի քայլեր ձեռնարկել»։ «Պատրաստ եմ բանակցել, պատրաստ եմ փոխզիջման: Բայց դրանք չեն կարող դավաճանություն լինել իմ ժողովրդին»,- շարունակել է Զելենսկին՝ նշելով, որ ռուսական կողմը նույնպես պետք է պատրաստ լինի փոխզիջումների։

«Նախագահների միջև դեռ շփում չի եղել, և մենք կարող ենք դադարեցնել այս պատերազմը միայն երկու նախագահների միջև ուղիղ բանակցությունների միջոցով»,- եզրափակել է նա։

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 16545անգամ
Վերջին լուրեր