10 / Մարտ / 2022 : 11-25

Այսօր Խրամորթում խաղաղ բնակիչ է վիրավորվել՝ թշնամու արձակած ականանետի կրակոցից․ հայտնի է անունը (լուսանկար)

Այսօր, ժամը 10:35-ին ՆԳՆ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնից հաղորդել են, որ Խրամորթ գյուղի բնակիչ 1971թ. ծնված Սուրեն Բաղդասարյանն իրենց տան բակում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ, հակառակորդի կողմից արձակված ականանետի կրակոցից՝ մեջքի շրջանում բեկորային վիրավորում է ստացել: Yelaket.am-ը այս մասին տեղեկացավ ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից։


Ականը պայթել է տան բակում:

Վերջինս շտապ տեղափոխվել է բուժհաստատություն: Նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնում նախապատրաստվում են նյութեր:

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Դիտվել է 17996անգամ
Վերջին լուրեր