Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
10 / Մարտ / 2022 : 16-47

Պեսկով. Ուկրաինայում ով զենքը ձեռքին հարձակվի ռուս զինվորականների վրա, թիրախ կդառնա

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը անդրադարձել է Ուկրաինայի իշխանությունների որոշմանը, որոնք թույլ են տվել Ուկրաինայի բնակիչներին զենք օգտագործել։ Ռուս զինվորականների վրա զենքով հարձակվելու ուկրաինացիների բոլոր փորձերը կհանգեցնեն պատասխանի, զգուշացրել է Պեսկովը:

Այս մասին գրում է «ՏԱՍՍ»-ը։

«Եթե զենքը ձեռքին ինչ-որ մեկը հարձակվի մեր զինվորականների վրա, ապա նրանք նույնպես կդառնան թիրախներ, իհարկե»,-լրագրողներին ասել է Կրեմլի ներկայացուցիչը:

Պեսկովը հիշեցրել է, որ ի սկզբանե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է արել բոլորին վայր դնել զենքերը։ «Հենց դա երաշխիք կդառնա, որ ոչ ոք ոչ մեկի վրա չի կրակի»,- նշել է խոսնակը։

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Դիտվել է 14991անգամ
Վերջին լուրեր