Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
10 / Մարտ / 2022 : 19-42

Արևմտյան երկրներում էներգիայի գները բարձրանում են սեփական սխալ հաշվարկների պատճառով. Պուտին (տեսանյութ)

ձրանում են սեփական սխալ հաշվարկների պատճառով, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կառավարության հետ հանդիպմանը։

«Իսկ այնտեղ գները բարձրանում են, բայց ոչ մեր մեղքով, սա իրենց իսկ սխալ հաշվարկների արդյունքն է, մեզ մեղադրելու ոչինչ չկա»,- ընդգծել է ՌԴ նախագահը։

Նախագահը նաև հիշեցրել է, որ ԱՄՆ-ը փակել է ռուսական էներգառեսուրսների ներմուծումը և փորձում է գների բարձրացման մեջ մեղադրել Ռուսաստանին։

«Նույնը վերաբերում է ԱՄՆ-ում նավթի և նավթամթերքի թանկացմանը։ Նրանք հայտարարեցին, որ փակում են ռուսական նավթի ներկրումն ամերիկյան շուկա, այնտեղ գները բարձր են, գնաճն աննախադեպ բարձր է։ Այն, հավանաբար, հասել է պատմական առավելագույնների»,- ընդգծել է Պուտինը:

Բացի այդ, ըստ ՌԴ ղեկավարի, անբարյացակամ երկրների` իրենց քաղաքացիներին «ավելի տաք հագնվելու» կոչերը, ինչպես նաև պատժամիջոցների հետ կապված իրավիճակի պատճառով Ռուսաստանին ուղղված մեղադրանքները տարօրինակ են թվում, հատկապես, որ Ռուսաստանի Դաշնությունը կատարում է իր բոլոր էներգետիկ պարտավորությունները:

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 62315անգամ
Վերջին լուրեր