Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
10 / Մարտ / 2022 : 20-11

Միջուկային պատերազմն անհնար է․ ՌԴ ԱԳՆ

Միջուկային պատերազմն ըստ դրա սահմանման անհնար է, քանի որ դա կնշանակի քաղաքակրթության վերջ։ Այս մասին հինգշաբթի «Վալդայ» միջազգային ակումբում կայացած քննարկման ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ սպառազինությունների վերահսկման վարչության փոխտնօրեն Իգոր Վիշնևեցկին, գրում է ՏԱՍՍ-ը։

«Նման պատերազմն անհնար է, կարծում եմ՝ շատ մասնագետներ ու փորձագետներ հասկանում են, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ միջուկային պատերազմը»,- ասել է նա;

«Միջուկային հնգյակի» երկրները (Ռուսաստան, Չինաստան, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա և Ֆրանսիա), չնայած այսօր առկա հակասություններին, կիսում են այն կարծիքը, որ միջուկային պատերազմն անհնար է, ասել է Վիշնևեցկին։

«Մենք հինգ միջուկային տերություններ ենք: Նրանցից ոմանք իրենց միջև շատ լուրջ հակասություններ ունեն: Դա այժմ նկատելի է ուկրաինական ճգնաժամի ֆոնին: Այնուամենայնիվ, մենք համատեղ հայտարարություն ենք անում (միջուկային պատերազմի անթույլատրելիության մասին): Սա ընդհանուր ըմբռնում է, հիմքը, որի վրա հիմնված է իրավիճակի ըմբռնումը»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր ասել է,որ չի հավատում միջուկային պատերազմի հնարավորությանը:

«Ես չեմ ուզում հավատալ դրան և չեմ հավատում: Ես կցանկանայի ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ միջուկային թեման դաշտ է նետվել բացառապես արևմտյան ներկայացուցիչների, առաջին հերթին ՆԱՏՕ-ի կողմից»,-ասել է Լավրովը:

Ըստ նրա՝ Մոսկվան զգուշանում է այն փաստից, որ Արևմուտքը հաճախ է հիշում հակամարտության նման սրման հավանականությունը. «Իհարկե, տագնապալի է, երբ Արևմուտքը «ըստ Ֆրոյդի» շարունակ վերադառնում և վերադառնում է նույն թեմային»:

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Դիտվել է 15414անգամ
Վերջին լուրեր