Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
11 / Մարտ / 2022 : 17-43

Կիևի հետ բանակցություններում դրական տեղաշարժ կա. Պուտին

ՌԴ նախագահն այդ մասին ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպմանը։

«Ես, անշուշտ, ձեզ կտեղեկացնեմ նաև ուկրաինական ուղղությամբ տիրող իրավիճակի մասին, առաջին հերթին` ինչպես են ընթանում բանակցությունները, որոնք հիմա գրեթե ամեն օր են անցկացվում։ Ինչպես ինձ զեկուցել են մեր բանակցողները, որոշակի դրական տեղաշարժեր կան։ Ես այդ ամենի մասին ավելի մանրամասն կպատմեմ», - ասել Է Պուտինը։

Ուկրաինայի և Ռուսաստանի պատվիրակությունները Բելառուսում անցկացրել են արդեն բանակցությունների երեք փուլ, չորրորդ հանդիպման անցկացման ամսաթիվը և վայրը չեն որոշվել: Սպասվում է, որ այն կարող է կայանալ մոտ ժամանակներս:


Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 20895անգամ
Վերջին լուրեր