Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
12 / Մարտ / 2022 : 09-03

Մարտի 12-ի աստղագուշակ

ԽՈՅԵՐ

Շատ ուշադիր եւ զգոն եղեք ձեր սիրելիի հետ զրուցելիս։ Դուք կարող եք թուլանալ եւ բացահայտել այն գաղտնիքը, որը Նա չպետք է իմանա։ Դրա ժամանակը չէ, հետեւեք ձեր խոսքերին եւ ամեն պարագայում սթափ եղեք։

ՑԼԵՐ

Ուշադրություն դարձրեք այն մարդուն, որը վաղուց սիրահարված է ձեզ։ Միգուցե պետք է թույլ տալ, որ Նա ոչ միայն իր ժպիտով, այլեւ համարձակ քայլերով հմայի ձեզ։ Եթե դուք կարծում եք, որ Նա իսկապես արժանի է ձեր սիրուն, ուրեմն այսօր հանրավորություն տվեք իրեն։ Միգուցե մարտի 12-ը ձեր սիրո սկիզբը լինի։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր ձեր սիրելի էակի համար շատ դժվար կլինի հասկանալ, թե ինչ եք ցանկանում իրեն ակնարկել ձեր այս կամ այն քայլով։ Փորձեք անել հնարավոր ամեն ինչ, որ ձեր խորհրդավորությունը լինի չափավոր եւ չվախեցնի դիմացինին։

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր աստղերի եւ մոլորակների դասավորությունը ամենանպատակահարմարն է հաջողություններ գրանցելու համար. ցանկացած բնագավառում։ Կարելի է օրն անցկացնել հաճելի եւ բանիմաց մարդկանց շրջապատում, որպեսզի հենց դուք լինեք երեկոյի «դեմքը»։

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր ձեր սիրելի անձնավորությունը ակտիվորեն քննադատելու է ձեր ամեն խոսքը։ Իհարկե, սա այնքան էլ հաճելի չի լինի ձեզ համար։ Սակայն նրա քննադատության մեջ միգուցե ճշմարտության հատիկ լինի, որը հարկավոր է հաշվի առնել։

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր ձեր սիրելի էակի համար անհասկանալի կլինի, թե ինչու եք դուք շարունակում այդքան մտերմիկ շփվել իր հետ։ Նա հավատացած կլինի, որ իր մեջ ոչ մի յուրահատկություն չկա, եւ ինքը նման մեծ ուշադրության եւ սիրո արժանի չէ։ Փորձեք հանգստացնել ձեր սիրելիին։


ԿՇԵՌՔՆԵՐ

Ձեր սիրելի անձնավորությունը երկար բացատրելու է, թե իրականում ինչ է Նա ցանկանում ձեզնից՝ չնայած դուք վաղուց էիք գլխի ընկել։ Բայց փորձեք ժամանակից շուտ չցուցադրել այն սերն ու ջերմությունը, որ զգում եք Նրա նկատմամբ։ Արտահայտվելու հնարավորություն տվեք Նրան։

ԿԱՐԻՃՆԵՐ

Այսօր ձեր սիրելի էակը շատ դժվարությամբ գլխի կընկնի, թե իրականում ինչ եք դուք ցանկանում եւ ինչ են նշանակում ձեր արարքները, որոշումներն ու գործողությունները։ Սակայն իրականում Նա չպետք է ամեն ինչ իմանա։ Կարեւորը արդյունքն է, որը երկուսիդ էլ գոհացնելու է։

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր ձեր սիրելի անձնավորությունը կփորձի անել հնարավոր ամեն ինչ՝ ձեզ հետ վիճելու համար։ Նա ուշադրություն կդարձնի ամեն մանրուքի, որպեսզի խզի հարաբերությունները ձեզ հետ։ Դե ինչ, կարող եք սկսել խաղը՝ թելադրելով ձեր կանոնները։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Այսօր «սիրում եմ» բառը յուրօրինակ, խորհրդավոր նշանակություն կստանա ձեզ համար։ Դուք այն կկրկնեք մի քանի անգամ, սակայն համարձակություն չեք ունենա ասել Նրան։ Սակայն եթե դուք ամեն դեպքում կդիմեք այդ քայլին, կյանքը նոր գույներ կստանա։

ՋՐՀՈՍՆԵՐ

Նա ձեր աջակցության եւ օգնության կարիքը կզգա։ Ձեր սիրելիին գովասանքի եւ ջերմ խոսքեր ասեք, փորձեք անել հնարավոր ամեն ինչ՝ նրան երջանկացնելու եւ ժպիտ պարգեւելու համար։ Ձեր ընտրյալը սիրո պակաս է զգում։

ՁԿՆԵՐ

Այսօր ձեր սիրելի էակը չի ցանկանա հասկանալ, թե ինչ ակնկալիքներ ունեք դուք եւ ինչու եք նման որոշումներ իրականացնում։ Նա կփորձի համոզել, փոխել ձեր միտքը։ Իհարկե, սիրելիի փաստարկները կարելի է լսել, սակայն նրա խորհրդին հետեւելուց առաջ երկար մտորել է պետք։



Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 37786անգամ
Վերջին լուրեր