12 / Մարտ / 2022 : 15-25

Թուրք արտգործնախարարը ՀՀ ԱԳ նախարարի հետ հանդիպմանը եղել է առանց փողկապի․պատահականությո՞ւն․ լուսանկար

Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան, ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը, անդրադառնալով Արարատ Միրզոյանի ու Թուրքիայի ԱԳ նախարարի հանդիպումից տարածված լուսանկարին, գրում է.

«Դիվանագիտության մեջ, նույնիսկ արարողակարգային հարցերում, պատահականություններ գրեթե չեն լինում և գտնվում են ձևեր դիմացինի հանդեպ վերաբերմունքն արտահայտելու համար»։

Նշենք, որ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն Անթալիայում հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ։

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 254851անգամ
Վերջին լուրեր