12 / Մարտ / 2022 : 17-54

Արցախում ձյուն է, ցուրտ, իսկ մարդիկ 5-րդ օրն է՝ գազ չունեն. Ադրբեջանը թույլ չի տալիս վերանորոգել գազատարը

5-րդ օրն է, ինչ Լեռնային Ղարաբաղում մարդիկ զրկված են գազամատակարարումից, իսկ Արցախում ձյուն է, եղանակը ցրտել է:

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը լուսանկար է հրապարակել ձյունածածկ Արցախից:

«Այս ցուրտ եղանակի պայմաններում արդեն 5-րդ օրն է, ինչ Արցախում/Լեռնային Ղարաբաղում մարդիկ զրկված են գազամատակարարումից, քանի որ ադրբեջանական կողմը թույլ չի տալիս արցախյան կողմին վերանորոգել Հայաստանից եկող մայրուղային գազատարը»,- «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Ստեփանյանը:
Դիտվել է 15132անգամ
Վերջին լուրեր