Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
12 / Մարտ / 2022 : 18-50

Զելենսկին բելառուսներին և լեհերին «եղբայրներ» է անվանել

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Լեհաստանի կառավարությանն ուղղված ուղերձում լեհերին և բելառուսներին «եղբայրներ» է անվանել: Լուրը հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն։

«Ես շատ շնորհակալ եմ իմ լեհ եղբայրներին ու քույրերին, ովքեր աջակցում են մեզ, ովքեր մեզ հետ են: Մենք նույնպես պետք է եղբայր լինենք ձեզ հետ՝ բելառուսների հետ։ Եվ, իհարկե, մենք դրան կհասնենք»,-ասել է Զելենսկին։

Ավելի վաղ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր, որ երկիրը ներգրավված չէ ուկրաինական ճգնաժամի մեջ և չի պատրաստվում դա անել։ Նա նշել էր, որ չի ցանկանում երեխաներին «ինչ-որ տեղ պատերազմի» ուղարկել, մանավանդ որ «ընդհանրապես չեն զանգում և չեն խնդրում» մասնակցել։

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 11809անգամ
Վերջին լուրեր