Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
14 / Մարտ / 2022 : 13-47

ՌԴ-ն միջուկային տերություն է. եթե ՆԱՏՕ-ն ներգրավվի համակարտությանը, կհասնենք Երրորդ համաշխարհային պատերազմի. Շառլ Միշել

ՆԱՏՕ-ի ներգրավումն Ուկրաինայի շուրջ հակամարտությանը կարող է Երրորդ աշխարհամարտի հանգեցնել: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ նման կարծիք է հայտնել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը El Pais ամսագրին տված հարցազրույցում:

«Մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի չսրենք հակամարտությունը: Ռուսաստանը միջուկային տերություն է, և մենք լավ գիտենք, որ եթե այն վերածվի ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև հակամարտության, ապա մենք կհասնենք Երրորդ համաշխարհային պատերազմի», - փաստարկել է նա:

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 21783անգամ
Վերջին լուրեր