14 / Մարտ / 2022 : 14-03

Հակառակորդը շարունակում է կեղծ լուրերի տարածումը․ Արցախի Անվտանգության խորհրդի գրասենյակը հայտարարություն է տարածել

Տեղեկատվական դաշտում հակառակորդը շարունակում է կեղծ լուրերի տարածումը՝ նպատակ ունենալով խուճապ առաջացնել մեր ազգաբնակչության շրջանում: Այս մասին հայտնում է Արցախի Անվտանգության խորհրդի գրասենյակը:

«Տեղեկացնում ենք, որ Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակն իրականացնում է իր առջև դրված խնդիրները՝ համաձայն նախօրոք հաստատված պլանների։
Պաշտպանության բանակն ուշադիր հետևում է ադրբեջանական կողմի բոլոր շարժերին, և շփման գծի ողջ երկայնքով կուտակումների մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը:

Կրկին հորդորում ենք հանրությանը՝ զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց և հետևել միայն պաշտոնական լրատվությանը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 15282անգամ
Վերջին լուրեր