Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
14 / Մարտ / 2022 : 18-22

Ազատագրված Ուկրաինան պետք է Ռուսաստանի Դաշնության կազմում լինի․ Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավոր

Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավոր Իլյա Կիվան հայտարարել է, որ «ազատագրված Ուկրաինան պետք է Ռուսաստանի մաս դառնա», հայտնում է «Ռիա Նովոստի»-ն՝ մեջբերելով պատգամավորի խոսքերը։

«Այսօր արդեն հանգիստ կարելի է մտածել այն մասին, որ ազատագրված Ուկրաինան պետք է Ռուսաստանի Դաշնության կազմում լինի։ Միայն այդպիսով հնարավոր կլինի աշխարհը փրկել պատերազմից, նացիզմից»,- ասել է ուկրաինացի պատգամավորը՝ տելեգրամյան իր ալիքով հեռարձակված տեսաուղերձի ժամանակ։

«Ռիա Նովոստի»-ի հաղորդմամբ՝ Իլյա Կիվան կարծիք է հայտնել նաև, որ մտնելով Ռուսաստանի Դաշնության կազմ՝ Ուկրաինայի հասարակությունը լիարժեք զարգանալու հնարավորություն կստանա։

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 64826անգամ
Վերջին լուրեր