Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
15 / Մարտ / 2022 : 12-21

Զելենսկու գրասենյակից հայտնել են ՌԴ-ի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու մոտավոր ժամկետը


Ռուսաստանի և Ուկրաինայի միջև համաձայնագիրը կարող է կնքվել մեկ-երկու շաբաթվա ընթացքում, ծայրահեղ դեպքում՝ մայիսին։ Նման կարծիք է հայտնել Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը։

«Կարող եմ ասել հետևյալը՝ կարծում եմ, որ մայիսի սկզբից ոչ ուշ, մայիսի սկզբին, մենք, ամենայն հավանականությամբ, պետք է խաղաղության համաձայնագիր ձեռք բերենք, գուցե այդ ժամկետից շատ ավելի վաղ, տեսնենք, ես նշում եմ առավելագույն ժամկետը: Միգուցե կպայմանավորվենք մոտ ապագայում՝ մեկ-երկու շաբաթ կամ մինչև մայիսի վերջ՝ ևս մի փուլից (բանակցությունների) հետո»,- ասել է նա յութուբյան Feygin Live ալիքում հրապարակված հարցազրույցում։


Հիշեցնենք, որ ռուս-ուկրաինական բանակցությունները շարունակվել են երկուշաբթի՝ մարտի 14-ին, տեսակապի միջոցով։ Ռուսաստանի Դաշնության պատվիրակությունը Ուկրաինայի հետ բանակցություններում, ինչպես նաև Բելառուսում դեմ առ դեմ հանդիպումների ժամանակ գլխավորել է ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ հաջորդ փուլը կկայանա մարտի 15-ին։

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 67002անգամ
Վերջին լուրեր