15 / Մարտ / 2022 : 13-21

Մահացել է անվանի բժիշկ, պրոֆեսոր Հովհաննես Սարուխանյանը

Խորը ցավով տեղեկացա, որ մահացել է անվանի բժիշկ, պրոֆեսոր Հովհաննես Սարուխանյանը․․․Գրել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը Facebook-ի իր էջում։


«Կես դարից ավել Հովհաննես Սարուխանյանը ճերմակ խալաթ կրեց՝պատվով ու հպարտությամբ․․․ Կոչումով բժիշկն իր անգնահատելի հետքն ունի մեր երկրում վիրաբուժության զարգացման, մասնագետների պատրաստման, բուժման նոր մեթոդների ներդրման գործում: ԵՊԲՀ վիրաբուժության թիվ 3 ամբիոնի վարիչն իր օգտակար խորհուրդներով մշտապես մեր՝ վիրաբույժներիս, կողքին է եղել, սատար կանգնել, աջակցել բոլոր բարդ իրավիճակներում․․․




Անվանի վիրաբույժի և գիտնականի անուն-ազգանունը երախտագիտությամբ են հիշում սաները, ուսանողները, բոլոր նրանք, ովքեր կարողացել են ջանասիրությամբ յուրացնել ստացած գիտելիքները, դառնալ պիտանի մասնագետներ:
Բժշկի ջանքերի շնորհիվ շատերն, այսօր, իրենց երկրորդ կյանքն են ապրում․․․


«Անցած ուղին եղել է բարդ, ժամանակ առ ժամանակ ծանր, բայց՝ երջանիկ»,- իր 75-ամյա հոբելյանի օրը բժշկական համալսարանում լրագրողների հետ զրույցում նշել է պրոֆեսոր Սարուխանյանը:

«Հարգել այն կոլեկտիվները, որտեղ աշխատում եք»,- բժշկի՝ երիտասարդներին ուղղված ամենակարևոր հորդորն է:
Ցավակցությունն եմ հայտնում մեծանուն բժշկի հարազատներին, գործընկերներին և մերձավորներին՝ իմ և բժշկական համալսարանի ողջ անձնակազմի անունից․․․»,- գրել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 38247անգամ
Վերջին լուրեր