Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
15 / Մարտ / 2022 : 17-50

Մեկդ ցույց տվեք, որ Փաշինյանը օգտագործել է Ռուսաստանի հայերի միություն անունը, 1000 դոլար կտամ, ամեն օր՝ տասը օր շարունակ․ Արա Աբրահամյան

Ես ուզում եմ միասնականություն, ուրիշ ոչ մի բան, իրենք իմ թշնամին չեն՝ ո՛չ Զարեհ Սինանյանը և ո՛չ էլ որևիցէ մեկը։ Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը։

«Իրենց պահվածքը մեր նկատմամբ այսօր թշնամական է, իրենք հասկանո՞ւմ են, թե այն կառույցը, որը ուզում են վերացնել, ինչ է իրենից։ Դուք լսե՞լ եք, որ Փաշինյանը Ռուսաստանի հայերի միություն անունը օգտագործի, եթե մեկդ լսել է, բերեք, ցույց տվեք, խնդրեմ, 1000 դոլար կտամ ամեն օր, առաջիկա 10 օրում։ Ասե՞մ՝ Ալիևը և Էրդողանը քանի անգամ են ասել։ Այսօր բոլորը ուզում են Ռուսաստանի հայերի միությունը փակել, մեզ մենակ թողեցին, ինչպես մենակ են թողել Արցախը»,– ասաց Արա Աբրահամյանը։

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 80959անգամ
Վերջին լուրեր