16 / Մարտ / 2022 : 11-46

Մոսկվան դադարեցնում է Կիևի սկսած ութամյա պատերազմը․ Լավրով

Ռուսաստանը դադարեցնում է պատերազմը, որը Կիևի ռեժիմը ութ տարի վարում էր Դոնբասի բնակչության դեմ, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

Ավելի վաղ Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտնել էր, որ Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան իրեն խնդրել է Լավրովին ուղերձ փոխանցել Ուկրաինայի շուրջ քաղաքական կարգավորման անհրաժեշտության մասին։

«Իրանի արտաքին գործերի նախարարը փոխանցեց պարոն Կուլեբայի ցանկությունը, որ անհրաժեշտ է շուտափույթ դադարեցնել պատերազմը: Ես կարող եմ ձեզ վստահեցնել, որ մենք հենց դա ենք անում: Մենք դադարեցնում ենք պատերազմը, որն ունի Կիևի ռեժիմը՝ Դոնբասի բնակչության դեմ, որը մղվել է առնվազն ութ տարի։ Այս պատերազմը պետք է դադարեցվի հատկապես հիմա»,- ասել է Լավրովը։


Նրա խոսքով, այս բոլոր փաստերի մասին լռում են Արևմուտքում, որտեղ «նրանք շարունակում են հիստերիա հրահրել՝ բացահայտ կեղծիքներ տարածելով»:

Նախարարը հավելել է, որ Ռուսաստանը Իրանին է փոխանցել նյութեր՝ տեղեկություններով, թե ինչ է իրենից ներկայացնում Ուկրաինայի կառավարությունը։

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 60979անգամ
Վերջին լուրեր