Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
17 / Մարտ / 2022 : 13-18

Հայտնաբերվել է ևս մեկ զինծառայողի դի՝ հրազենային վիրավորումով. հայտնի է անունը ․ՊՆ հայտնում է ևս մեկ զինծառայողի մահվան մասին

Մարտի 17-ին, ժամը 10:30-ի սահմաններում, հանրապետության հարավային ուղղությամբ տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի տարածքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Էդուարդ Ռազմիկի Ռուստամյանի ( ծնվ. 2003 թ.) դին` հրազենային վիրավորումով:

Yelaket.am-ը այս մասին տեղեկացավ ՀՀ Պաշտպանության նախարարությունից։

Ընթանում է քննություն` դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով:

Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ ավելի վաղ հայտարարություն էր տարածել, որում ասվում էր, որ մարտի 16-ին, ժամը 21:10-ի սահմաններում, հանրապետության հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Ալբերտ Լևոնի Սիրոյանի (ծնվ. 2002թ) դին` ծնոտի շրջանում հրազենային վիրավորմամբ:

Մեկ այլլ հաղորդագրությամբ ՀՀ ՊՆ տեղեկացնում էր․ «Սոցիալական ցանցերով և տարբեր լրատվամիջոցներով տարածվող տեղեկությունը, թե մարտի 16-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները սադրանք են իրականացրել հայ-ադրբեջանական սահմանին, ինչի հետևանքով հայկական կողմից մեկ զինծառայող զոհվել է, ևս մեկը վիրավորվել՝ չի համապատասխանում իրականությանը»։


Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Դիտվել է 61290անգամ
Վերջին լուրեր