Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
17 / Մարտ / 2022 : 14-23

«Իքս» պահի կարող ենք անցնել դիմակների ու ավելի խիստ ռեժիմի, եթե պատվաստման գործընթացը պաշտաճ ձևով չկազմակերպենք. Փաշինյան


«Դա կախված է նրա հետ, որ կորոնավիրուսային հիվանդության վիճակն այսօր Հայաստանում բավականին բարվոք է, դեռ երեք շաբաթ առաջ նկատել էինք նոր դեպքերի անկման միտումը ու կանխատեսել էինք, որ նվազող թվեր ենք ունենալու». Այս մասին այսօր՝ մարտի 17-ի, Կառավարության նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հիշեցնելով, որ արդեն 3-րդ նիստն է, ինչ իրենք առանց դիմակների են:

Փաշինյանը, սակայն, ընդգծեց՝ եթե պատվաստման գործընթացը պաշտաճ ձևով չկազմակերպեն` «իքս» պահի ստիպված կվերադառնանք դիմակներով ռեժիմի:

«Եթե, Աստված մի արասցե, ավելի վատ ընթացք լինի, ավելի խիստ ռեժիմների կանցնենք, այնպես որ՝ իմ կոչը, խնդրանքն է, որ պատվաստումները պատշաճ ձևով շարունակվեն, այն մակարդակը, որ կա պատվաստումների, գոհացուցիչ չէ», - ասաց Փաշինյանը:

Նա նշեց, թե կորոնավիրուսի հետևանքով մահացել է մոտ 9 հազար մարդ:


Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Դիտվել է 29176անգամ
Վերջին լուրեր