Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
17 / Մարտ / 2022 : 15-44

«Օկուպանտները սպանել են 108 երեխայի․ բազմաթիվ խնդրանքներից հետո ես դիմում եմ Գերմանիայի Բունդեսթագին»․ Զելենսկի

«Օկուպանտները սպանել են 108 երեխայի։ Եվրոպայի կենտրոնում՝ 2022թ.-ին, բազմաթիվ բանակցություններից, հայտարարություններից և խնդրանքներից հետո ես դիմում եմ Գերմանիայի Բունդեսթագին»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Աջակցության քայլերից հետո, որոնցից որոշներն ուշանում են։ Պատժամիջոցներից հետո, որոնք ակնհայտորեն բավարար չեն պատերազմը դադարեցնելու համար։ Եվ այն բանից հետո, երբ տեսանք, թե որքան են ձեր ընկերությունները դեռ կապված Ռուսաստանի հետ։ Մի երկրի հետ, որը պարզապես օգտագործում է ձեզ»,- գրել է Զելենսկին և կցել տեսանյութ։

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Տեսանյութը՝ ստորև
Դիտվել է 30013անգամ
Վերջին լուրեր