Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
17 / Մարտ / 2022 : 17-30

Պուտինը կուլտուրական է. ինչու Պուտինը չի արձագանքում Բայդենի մեղադրանքներին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վերջին հայտարարությունները բացարձակապես անընդունելի են և աններելի, լրագրողներին ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Բայդենն ավելի վաղ Պուտինին անվանել էր «ռազմական հանցագործ»։ Պեսկովին հարցրել են, թե ինչու ՌԴ նախագահը չի արձագանքում նման հայտարարություններին, և արդյոք Կրեմլը դա համարում է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունները խզելու մոտեցում, գրում է rbc.ru-ն։

«Մեր նախագահը շատ իմաստուն, հեռատես և կուլտուրական միջազգային գործիչ է և Ռուսաստանի Դաշնության ղեկավարը», - պատասխանել է մամուլի քարտուղարը:




Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, Ուկրաինայում իրականացվող հատուկ ռազմական գործողության ֆոնին, ՌԴ ղեկավար Վլադիմիր Պուտինին անվանել է «ռազմական հանցագործ»: Բայդենն այդ մասին ասել է լրագրողների հետ զրույցում:

«Կարծում եմ՝ նա ռազմական հանցագործ է»,-ասել է Միացյալ Նահանգների նախագահը:

Հետաքրքրական է, որ նախ, Բայդենը պատասխանել է «ոչ» հարցին, թե արդյոք Պուտինը ռազմական հանցագործ է։ Հետո նա արագ վերադարձել է լրագրողների խմբի մոտ՝ պարզաբանելու, թե իրեն ինչի մասին են հարցրել։ Կրկին հարցին՝ արդյոք Պուտինը ռազմական հանցագործ է, ԱՄՆ նախագահը դրական է պատասխանել։

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Դիտվել է 12772անգամ
Վերջին լուրեր