Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
17 / Մարտ / 2022 : 20-09

Մոսկվա-Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռը վայրէջք է կատարել, ուղևորները տարահանվել են

Մարտի 17-ին, ժամը 15։49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մոսկվա-Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռում, որը վայրէջք կկատարի ժամը 18։00-ին, ռումբ է տեղադրված։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻ նախարարությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական խմբերը, Բժշկական ապահովման վարչության հերթապահ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։

Փրկարարները ոստիկանության և օդանավակայանի անվտանգության աշխատակիցների հետ համատեղ իրականացրել են ուղևորների տարահանման, սրահի և ուղեբեռների զննման աշխատանքներ։ Վտանգավոր ոչինչ չի հայտնաբերվել։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Շերեմետևո» օդանավակայանի էլեկտրոնային փոստին անանուն հաղորդագրություն է ստացվել Մոսկվայից Երևան թռչող ինքնաթիռում առկա ականի մասին:
Նշենք, որ ավելի վաղ նհայտ անձինք հայտնել էին Մոսկվայից Երևան թռչող ինքնաթիռի պայթյունի սպառնալիքի մասին։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է իրավապահ մարմինների աղբյուրը։

«Շերեմետևո» օդանավակայանի էլեկտրոնային փոստին անանուն հաղորդագրություն է ստացվել Մոսկվայից Երևան թռչող ինքնաթիռում առկա ականի մասին: Ստուգումը կիրականացվի ժամանման օդանավակայանում»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Նա չի հստակեցրել, թե Մոսկվայի ո՞ր օդանավակայանից է մեկնել ինքնաթիռը։

Flightradar24 ծառայության տվյալներով՝ այժմ օդում կա երկու ինքնաթիռ, որոնք ուղղվում են դեպի Երևան՝ «Դոմոդեդովո»-ից և «Վնուկովո»-ից։ Նրանցից ոչ մեկն ահազանգ չի հնչեցրել։ Մարտի 17-ին «Շերեմետևո»-ից Երևան ինքնաթիռներ չեն թռել:
Դիտվել է 99165անգամ
Վերջին լուրեր