19 / Մարտ / 2022 : 10-39

«Լուժնիկիում» ելույթի ժամանակ Պուտինի հագին եղել է 1,5 միլիոն ռուբլի արժողությամբ իտալական վերարկու

Լրատվամիջոցները հայտնում են, որ ՌԴ նախագահը հանրահավաք-համերգի էր եկել իտալական Loro Piana ապրանքանիշի 1,445,000 ռուբլի արժողությամբ նոր հավաքածուից վերարկուով։

Ինչպես գրում է kp.ua-ն, հանդիսատեսն ուշադրություն է դարձնել Պուտինի հագուստին ու պարզել տաք բաճկոնի ապրանքանիշը։ Loro Piana-ն, ըստ ռուսական լրատվամիջոցների, նախագահի սիրելի իտալական բրենդն է։ Նրա կրած բաճկոնն ապրանքանիշի նոր 2021/2022 հավաքածուից է ու արժե մոտ մեկուկես միլիոն ռուբլի:

Հիշեցնենք, որ մարտի 18-ին Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում տեղի է ունեցել հանրահավաք-համերգ՝ նվիրված Ռուսաստանին Ղրիմի միացման ութերորդ տարեդարձին:

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 207839անգամ
Վերջին լուրեր