Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
19 / Մարտ / 2022 : 11-16

Կորոնավիրուսյին իրավիճակը Հայաստանում մարտի 19-ի դրությամբ

Հայաստանում մարտի 19-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 հազար 286 դեպք, որից 409 հազար 277-ը`առողջացած, 8593-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2748 բուժառու:

Yelaket.am-ը այս մասին տեղեկացավ ՀՀ առողջապահության նախարարությունը:


Մեկ օրում կատարվել է 2416 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 32 նոր դեպք, առողջացել է 81 քաղաքացի, արձանագրվել է մահվան 1 դեպք:

Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 2 միլիոն 949 հազար 129-ի:

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 13069անգամ
Վերջին լուրեր