Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
19 / Մարտ / 2022 : 13-07

Տղաս ինձ կշտամբում է ընտանիքի բոլոր անդամների կյանքը կործանելու համար. ռուսական Առաջին ալիքի եթեր ներխուժած կինը պատմել է առաջացած խնդիրների մասին

Ռուսական Առաջին ալիքի խմբագիր Մարինա Օվսյաննիկովան, որն օրեր առաջ հեռուստաալիքի ուղիղ եթերում հակապատերազմական ակցիա է կազմակերպել, պատմել է, որ չի ծրագրում լքել հայրենիքը՝ չնայած հնարավոր վտանգի, գրում է starhit.ru-ն։

«Ես ընկերներիս մոտ եմ, թաքնվում եմ։ Մենք բոլորս կմնանք Ռուսաստանում: Մայրիկը դեռ շոկի մեջ է, հյուծված է։ Տղաս ինձ կշտամբում է ընտանիքի բոլոր անդամների կյանքը կործանելու համար, նրա մոտ հիմա բարդ տարիք է… Մենք շարունակում ենք զրուցել իրար հետ, բայց հոգեպես ինձ համար շատ դժվար է, ես մնացել եմ երկու ճակատի արանքում։ Ընտանիքն ինձ ինչպես հարկն է չի աջակցում»,- ասել է Առաջին ալիքի խմբագիրը։


Հիշեցնենք, որ Օվսյաննիկովան, որն ուղիղ եթերի ժամանակ սադրանք էր արել (ներխուժել է եթեր ու Ուկրաինայում ռազմական գործողության դեմ ուղղված ակցիա իրականացրել) կենթարկվի քրեական պատասխանատվության՝ կեղծ տեղեկություններ տարածելու համար։ Նման արարքների համար պատիժը խստացվել է, և Մարինա Օվսյաննիկովային կարող է սպառնալ մինչև 15 տարվա ազատազրկում։

Նա եթեր է ներխուժել այն պահին, երբ հաղորդավարը ՌԴ-ի դեմ պատժամիջոցների մասին խոսելիս է եղել։

Կինը ձեռքին պաստառ է ունեցել, որի վրա գրված է եղել․«Դադարեցրեք պատերազմը, մի՛ հավատացեք պրոպագանդային։ Այստեղ ձեզ խաբում են»։ Նա մի քանի անգամ կոչ է արել դադարեցնել պատերազմը, ինչից հետո եթեր է գնացել պատժամիջոցների մասին ռեպորտաժը։

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 47467անգամ
Վերջին լուրեր