Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
19 / Մարտ / 2022 : 14-51

Ուկրաինայում սպանվել է ՌԴ բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մորդվիչևը

Ուկրաինայի Զինված Ուժերի հետախուզությունից հայտնել են, որ Չեռնոբաևկայում սպանվել է ՌԴ ԶՈՒ գեներալ-լեյտենանտ Անդրեյ Մորդվիչևը։ Այս մասին գրում են ուկրաինական լրատվամիջոցները։

Մորդվիչևը Ռուսաստանի Զինված Ուժերի Հարավային ռազմական օկրուգի 8-րդ համակցված բանակի հրամանատարն էր, ՌԴ գվարդիայի գեներալ-լեյտենանտ։

Ըստ ուկրաինական կողմի՝ Մորդվիչևը Ռուսաստանից 5-րդ գեներալն է, ով սպանվել է ռուս-ուկրաինական պատերազմում՝ փետրվարի 24-ից ի վեր։

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 91929անգամ
Վերջին լուրեր