Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
19 / Մարտ / 2022 : 16-26

Ժամանակն է հանդիպելու, ժամանակն է խոսելու. Զելենսկին կոչով դիմել է Մոսկվային

Ուկրաինայում ռազմական գործողությունների 24-րդ օրը նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հանդես է եկել նոր տեսաուղերձով՝ կոչ անելով Մոսկվային հանդիպել և համապարփակ բանակցություններ սկսել: Տեղեկությունը հայտնում է բրիտանական «Բի-Բի-Սի»-ն:

«Մենք միշտ պնդել ենք բանակցությունների հարցում: Առաջարկել ենք երկխոսություն, առաջարկել ենք լուծումներ խաղաղության համար: Եվ ես ուզում եմ, որ հիմա բոլորը լսեն ինձ՝ հատկապես Մոսկվայում: Ժամանակն է հանդիպելու, ժամանակն է խոսելու, ժամանակն է արդարությունը և Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը վերականգնելու», - հայտարարել է Զելենսկին:

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 18324անգամ
Վերջին լուրեր