Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
21 / Մարտ / 2022 : 10-42

Երուսաղեմը խաղաղություն գտնելու ճիշտ վայրն է. Զելենսկին՝ ՌԴ-ի հետ բանակցությունների վայրի մասին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարծում է, որ Ռուսաստանի հետ բանակցությունները կարող են կազմակերպվել Երուսաղեմում, գրում է ՏԱՍՍ-ը։

Նրա խոսքով՝ Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը փորձում է միջնորդ դառնալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների կազմակերպման գործում։

«Մենք երախտապարտ ենք այդ ջանքերի համար, որպեսզի վաղ թե ուշ սկսենք խոսել Ռուսաստանի հետ: Հավանաբար Երուսաղեմը խաղաղություն գտնելու ճիշտ վայրն է», - ասել է նա երկուշաբթի իր տեսաուղերձում:

Ավելի վաղ Financial Times թերթը, հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրին, հայտնել էր, որ Ուկրաինայի նախագահը դիմել է Իսրայելի վարչապետին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններում միջնորդ դառնալու խնդրանքով։ Ավելի ուշ Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել է, որ Բենեթը հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի ղեկավարին միջնորդել է ռազմական գործողությունները դադարեցնելու համար։

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։


Դիտվել է 17937անգամ
Վերջին լուրեր