Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
21 / Մարտ / 2022 : 12-41

Ուկրաինայում հակամարտության սկզբից ի վեր զոհվել է առնվազն 902 խաղաղ բնակիչ. ՄԱԿ

Մարտի 19-ի կեսգիշերվա տվյալների ամփոփմամբ՝ Ուկրաինայում զոհվել է առնվազն 902 խաղաղ բնակիչ, ևս 1459 բնակիչ՝ վիրավորվել, տեղեկացրել է Reuters-ը՝ հղում կատարելով ՄԱԿ-ի Մարդու իրավունքների վարչության հրապարակած տվյալներին:

«Խաղաղ բնակիչների մեծ մասը զոհվել է պայթուցիկ նյութերի կիրառման հետևանքով, ծանր հրետանու և ականանետային կրակի հրթիռային համակարգերի գնդակոծումներից, ինչպես նաև հրթիռային և օդային հարվածների հետևանքով»,- նշվել է հաղորդագրությունում։

ՄԱԿ-ը հավելում է, որ զոհերի փաստացի թիվն իրականում զգալիորեն ավելի շատ է, քանի որ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների վարչությունը, որը երկրում մոնիթորինգի մեծ խումբ ունի, դեռևս չի կարողացել ստանալ զոհերի մասին տեղեկությունները խիստ տուժած մի քանի քաղաքներից, ներառյալ՝ Մարիուպոլը:

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 6533անգամ
Վերջին լուրեր